HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձերն անհանգստացնում են

Հունիսի 8-10-ին բնակիչների կողմից օձեր նկատվելու ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարներն ու հատուկ մասնագետն օձեր են հայտնաբերել և տեղափոխել անվտանգ տարածք Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 24 տնից, Զովունի գյուղից, Աբովյանի 8-րդ միկրոշրջանի 1-ին փողոցի 186/1 տան մոտոտակա անասնագոմից և Սյունիքի մարզի Ույծ գյուղից:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացված ահազանգերի համաձայն' բնակիչներն օձեր են նկատել նաև Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Վերդյան փողոցում («ԱրմենՏել» ՓԲԸ-ի ավտոտնակների մոտ), Արզնի գյուղի 8-րդ փողոցի թիվ 12 տան մոտ, Աբովյանի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 186/1 տանը, Բյուրեղավանի Հայրենադարձների թաղամասի թիվ 78 տանը, Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի 2-րդ փողոցի թիվ 23 տան մոտ, Տավուշի Բերդ քաղաքի Թեհմերյան փողոցի թիվ 14 տանը:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերը, փրկարարները և հատուկ մասնագետը տարածքն ուսումնասիրելու արդյունքում օձ չեն հայտնաբերել: Իրականացվել են կանխար­գե­լիչ միջոցառումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter