HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Վաչագան Գասպարյան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Լոռու մարզ, Մեծավան համայնք):

Մասնավորապես՝ 

- արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով,

- արտադրամասի հատակի մակերևույթը եղել է քայքայված, պատերի մակերևույթները՝ անհարթ, առաստաղը, խոնավության խտացման պատճառով, բորբոսնած։

Տեսչական մարմնի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter