HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը բացահայտել է առանց պետական գրանցման ընդերքօգտագործման թույլտվության ավազի արդյունահանման դեպք

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրերս բացահայտվել է առանց ընդերքօգտագործման թույլտվության ավազի արդյունահանում իրականացնելու դեպք։

«Մասնավորապես` Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզում առանց լիցենզիայի իրականացվում է ավազի արդյունահանում: Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով` ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության Արմավիրի բաժնի աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ` պարզելու տվյալ անձանց ինքնությունը, շրջանակը, ինչպես նաև գործունեության իրականացման վայրը: Շուրջօրյա  ռեժիմով իրականացված ուժեղացված օպերատիվ հսկողոթյան շնորհիվ, նշված միջոցառումներն իրենց դրական արդյունքն են տվել:

Արմավիրի մարզի բնակիչ Ռ.Մ.-ն, չունենալով պետական գրանցում և ընդերքօգտագործման թույլտվություն, Արմավիր մարզի Նալբանդյան համայնքի վարչական տարածքում գտնվող ավազակոպճային հանքից արդյունահանել և իրեն պատկանող բեռնատարով մեկ այլ տարածք է տեղափոխել ավազակոպճային զանգված և ստացել` ձեռնարկատիրական եկամուտ: Պարզվել է նաև, որ 2023 թվականի փետրվար ամսին, ընդհանուր առմամբ, քաղաքացու  կողմից այդ նույն տարածքից արդյունահանվել և տեղափոխվել է մոտ 150 խորանարդ մետր  ավազակոպճային զանգված: Արդյունքում, պետությանը պատճառվել է խոշոր չափի վնաս:

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որոնք ուղարկվել են ՔԿ, որտեղ Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Միաժամանակ, նյութերն ուղարկվել են  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն` Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի հատկանիշներով վարչական վարույթ իրականացնելու նպատակով:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնելուց»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter