Փլուզումներ Գեղարքունիքի մարզում
Հունիսի 9-ին Գեղարքունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ տեղացած ուժեղ անձրևից մասնակի փլուզվել է Գավառի Նալբանդյան 90 տան արտաքին պատը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Վնասի չափերը ճշտելու համար ստեղծվել է հանձնաժողով:
Նույն օրն ահազանգ է ստացվել, որ տեղացած ուժեղ անձրևից փլուզվել է Գավառի Զ. Անդրանիկի փողոցում գտնվող ճանապարհային պատնեշը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են ճանապարհի նախնական մաքրման աշխատանքներ:
Նույն օրն ահազանգ է ստացվել, որ տեղացած ուժեղ անձրևից մասնակի փլուզվել է Գավառի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 48 տան արտաքին պատը: Դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցը: Վնասի չափը ճշտելու համար կստեղծվի հանձնաժողով: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել