HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևի կարծիքով՝ լավ շանս կա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կան լավ շանսեր՝ խաղաղության պայմանագրին հասնելու համար։ Այդ մասին Ալիևը հայտարարել է նախօրեին՝ մարտի 14-ին Բեռլինում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ։

«Կարծում եմ, որ կա լավ շանս համաձայնության հասնելու համար, հատկապես այն ժամանակ, երբ նախորդ տարի հոկտեմբերին Սոչիում հանդիպումից հետո Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Դա լավ միտք է՝ վաղ թե ուշ ստորագրել այդ պայմանագիրը»,- հայտարարել է Ալիևը։

Նա հավելել է, որ Ադրբեջանը մշակել է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունք, որոնք հիմնված են միջազգային իրավունքի վրա։ Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի դրանց հիման վրա։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է երկու մոտեցումների վրա: «Առաջինը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է, իսկ երկրորդը՝ Ղարաբաղի հայերի հետ երկխոսությունը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ հիշեցնելով, որ մարտի 5-ին Ադրբեջանի ներկայացուցիչը հանդիպել է հայկական կողմի հետ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը՝ մարտի 13-ին, երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Գերմանիա։ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերից զատ, նա հանդիպումներ է ունեցել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու գերմանացի գործարարների հետ։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter