HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաշար Ասադը Մոսկվայում բանակցություններ կվարի Վլադիմիր Պուտինի հետ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին նշվում է Սիրիայի նախագահի աշխատակազմի տելեգրամյան ալիքում։

«Նախագահ Բաշար Ասադn այսօր երեկոյան ժամանել է Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցով»,- նախօրեին ասված էր սիրիական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Սիրիայի նախագահի աշխատակազմը հավելել է, որ նախագահը Մոսկվա է ժամանել մեծ թվով նախարարների ուղեկցությամբ։ Վնուկովո օդանավակայանում Սիրիայի առաջնորդին դիմավորել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը, Մոսկվայում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին և Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը։

Կրեմլի մամուլի ծառայությունն իր հերթին տեղեկացրել է, որ Ասադի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները կկայանան մարտի 15-ին` Երևանի ժամանակով 16:00-ին։ Երկու երկրների առաջնորդները կքննարկեն տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունը, ինչպես նաև Սիրիայում իրավիճակի կարգավորման հեռանկարները։ Վերջին անգամ Պուտինն ու Ասադը հանդիպել էին 2021 թվականի սեպտեմբերին, երբ Սիրիայի նախագահը ժամանել էր Մոսկվա։

Լուսանկարը՝ Alexei Druzhinin/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter