HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Անկարան ու Վաշինգտոնը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի ու ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ Այդ մասին հայտնում են Anadolu գործակալությունը և Սպիտակ տունը։ Ի թիվս այլ հարցերի քննարկման թեմաներից մեկը եղել է Հարավային Կովկասում առկա իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը։

Թուրքական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Իբրահիմ Քալընը ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկել է երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները, Թուրքիայում գրանցված ավերիչ երկրաշարժերը, պաշտպանական արդյունաբերության մեջ համագործակցությունը, էներգետիկ անվտանգությունը, ահաբեկչության դեմ պայքարը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության գործընթացները, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, ինչպես նաև Հարավային Կովկասում առկա իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը։

Թուրքական կողմը նշում է, որ կողմերը միակարծիք են, որ ռուս-ուկրաինական պատերազմի շարունակումը խորացնում է տարածաշրջանային և համաշխարհային անկայունությունը։ Քալընը ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի իր դիվանագիտական ջանքերը՝ խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն` ամերիկացի պաշտոնյաները նշել են հացահատկի համաձայնագրի մեջ Թուրքիայի դերը։

Լուսանկարում՝ Ջեյք Սալիվանը և Իբրահիմ Քալընը, Թուրքիայի նախագահի մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter