HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բրազիլիայի նախագահը հրաժարվել է այցելել Կիև և Մոսկվա

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ չի նախատեսում այցելել Ռուսաստան ու Ուկրաինա՝ զինված հակամարտության պատճառով։

«Ես չեմ մեկնի ո’չ Ռուսաստան, ո՛չ էլ Ուկրաինա այն պատճառով, որ այնտեղ պատերազմ է ընթանում, իսկ ես պետք է ինձ պաշտպանեմ։ Բայց ես կաշխատեմ հանուն խաղաղության»,- արարողություններից մեկի ժամանակ ասել է Բրազիլիայի նախագահը, որը հեռարձակվել է YouTube-ով։

Ավելի վաղ, Բրազիլիայի նախագահը հայտարարել էր, որ ներկայիս միջնորդները «ոչինչ չունեն առաջարկելու» Ուկրաինայում հակամարտության կողմերին և առաջարկել էր մշակել միջազգային նոր ձևաչափ՝ Մոսկվայի ու Կիևի միջև բանակցությունների հնարավորության համար։ Նա նաև հայտնել էր, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում միջնորդ հանդիսանալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև ուղիղ բանակցությունների անցկացման ժամանակ։

Փետրվարի 10-ին Բրազիլիայի նախագահը հայտնել էր, որ առաջիկայում կմեկնի Պեկին, որպեսզի Չինաստանի նախագահի Սի Ծինփինի հետ քննարկի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։ Ավելի ուշ, Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, որ այդ այցը կկայանա մարտի 28-ին։

Լուսանկարը՝ Adriano Machado / Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter