HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպիտակում 1 մարդ ջրահեղձվել է, Արմավիրում և Մեծամորում 5 մարդ դուրս է բերվել ջրալցված տներից

Հունիսի 10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Օկեան» ռեստորանի մոտակայքում գտնվող լճակում մարդ է ջրահեղձվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը: «Մելան տատի» կոչվող լճակից փրկարարները դուրս են բերել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Հարություն Կնյազյանի դին:

Հունիսի 9-ին Արմավիր քաղաքի և Մեծամորի ամառանոցների ջրալցված տներից փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել 5 քաղաքացու և դուրս բերել ջրածածկված «ՎԱԶ 2102» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter