
Թռիչքներ` Ուֆա - Երևան - Ուֆա երթուղով
Red Wings ավիաընկերությունը 2023 թվականի ապրիլի 1-ից մեկնարկելու է Ուֆա - Երևան - Ուֆա երթուղով չվերթ (մեկնումը Երևանից):
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտնում է, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար ընկերությունը խնդրում է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել