HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Անկարայում կկայանա Թյուրքալեզու պետությունների կազմակերպության առաջնորդների արտահերթ հանդիպումը

Անկարայում այսօր՝ մարտի 16-ին կկայանա Թյուրքալեզու պետությունների կազմակերպության առաջնորդների արտահերթ գագաթնաժողովը, որը հյուրընկալում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ինչպես պարզ է դառնում կազմակերպության պաշտոնական էջից, գագաթնաժողովը նվիրված կլինի «Տարերային աղետների կառավարման և մարդասիրական օգնության» թեմային։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ գագաթնաժողովի անցկացման առաջարկն Ադրբեջանինն է։ Դրան մասնակցելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև կազմակերպության դիտորդ երկրների ներկայացուցիչները, այդ թվում` չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Թուրքմենստանի նախկին նախագահ, ներկայում Ազգային խորհրդի ժողովուրդների հարցերով վարչության ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։

Գագաթնաժողովին կքննարկվեն տարերային աղետների և դրանց հետևանքների դեմ պայքարում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Մասնակիցները մտքեր կփոխանակեն նաև օրակարգային մի շարք հարցերի վերաբերյալ։

Մինչ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հանդիպումը, Անկարայում մեկնարկել է այդ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Հանդիպման մասին ավելի վաղ հայտարարել էր նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Գագաթնաժողովից առաջ տված մամլո ասուլիսի ժամանակ նա շնորհակալություն էր հայտնել անդամ երկրներին՝ փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ժամանակ Թուրքիային ցուցաբերած օգնության համար։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter