HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի 150 նոր ավտոբուսով

Կառավարությունը 660 մլն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կտրամադրի «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 150 նոր ավտոբուսներ ներկրելու համար։ Որոշումն ընդունվեց Կառավարության փետրվարի 16-ի նիստում։

Ընկերությունը մայրաքաղաքի կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսում է շարունակել ավտոբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր 150 ավտոբուսով՝ բացառելով միկրոավտոբուսները՝ Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։

Ներկրվել է Zhongtong bus LCK6860HGN մակնիշի Euro 5 բնապահպանական ստանդարտի, 4*2 անիվների դասավորությամբ, քաղաքային կոնֆիգուրացիայի, հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, առնվազն 22+1 նստատեղերի առկայությամբ և 38 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորությամբ 150 միջին դասի ավտոբուսներ։

Քաղաքային տրանսպորտի 9 ավտոբուսային երթուղիները կհամալրվեն նոր շարժակազմով, և ավտոբուսային երթուղիների քանակը կավելանա 5-ով։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 6․6 մլրդ դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 492 նոր աշխատատեղ՝ 317 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6․6 մլրդ դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստին հայտնեց, որ 150 Zhontong ավտոբուսները, ինչպես նաև MAN մակնիշի 87 ավտոբուսները արդեն Երևանում են, և մոտ մեկ ամվսա ընթացքում երթուղի դուրս կգա.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter