HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ՉԺՀ և ԳԴՀ պաշտոնյաների

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինին:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը՝ դրա վկայությունը համարելով տարբեր ոլորտներում, այդ թվում՝ իրավապահպանության, հայ-չինական վերընթաց զարգացող համագործակցությունը: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու այդ գործընթացը:

Չինաստանի գլխավոր դատախազը երկու երկրների գլխավոր դատախազությունների փոխգործակցության զարգացման և փորձի փոխանակման տեսանկյունից կարևորել է այսօր ՀՀ և ՉԺՀ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված համագործակցության ծրագիրը՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազության հետ դեռևս 1999 թ.-ից սկիզբ առած համագործակցությունը տարեցտարի ամրապնդվում է՝ նպաստելով հայ-չինական երկկողմ կապերի առավել սերտացմանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter