HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դասղեկիս կոտրված ոտքը

Ողջ դպրոցը խոսում էր, թե ոնց ենք ջարդել մեր դասղեկի ոտքը:

Դա եղավ չորրորդ դասարանի վերջում, երբ որոշել էինք գնալ էքսկուրսիա' բնության գրկում: Մեր դասղեկը այդ տարի նոր էր վերցրել մեր դասղեկությունը, և սա առաջին էքսկուրսիան էր նրա հետ: Երկար մտածելուց հետո որոշեցինք գնալ Ապարան:

-Ապարանում շատ գեղեցիկ հանգստի վայր կա' ամբողջությամբ լեռներով ու կանաչով շրջապատված, ասաց մեր դասարանի Պոսղոսի մայրը,- կարելի է հենց այնտեղ էլ գնալ:

Ամեն ինչ հիանալի էր ընթանում: Երբ հասանք այդ վայրը, իրո´ք, բնությունը սքանչելի էր: Չորս բոլորը բարձր լեռներ' պատված ծառներով ու ծաղիկներով, քչքչան առվակ, որը մենք շատ դժվարությամբ անցանք: Դա գարնան վերջն էր, և բնությունը իր ողջ շքեղությամբ էր ներկայանում այցելուներին:

Շատ լավ ժամանակ էինք անցկացնում. խաղում էինք, երգում, պարում, զվարճանում, բայց հանկարծ տեղի ունեցավ մի սարսափելի դեպք: Շարունակությունը` դպրոցական բլոգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter