Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հունիսի 12-ից 13-ին հանրապետության շրջանների զգալի մասում, 14-ից 16-ին առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 13-ից 15-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում հունիսի 12-ից 13-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, իսկ 14-ից 16-ին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել