HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականն սկսում է պատրաստվել Թուրքիայի ու Կիպրոսի հետ խաղերին

Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսում է նախապատրաստությունը մարտի 25-ին եւ 28-ին Թուրքիայի ու Կիպրոսի ընտրանիների հետ հանդիպումներին: 

Հիշեցնենք, որ մեր ազգայինն ամսի 25-ին՝ ժամը 21:00-ին, «Եվրո-2024»-ի ընտրական փուլի շրջանակներում Երեւանում ընդունելու է Թուրքիային, իսկ ամսի 28-ին՝ ժամը 19:00-ին, ընկերական խաղ է անցկացնելու Կիպրոսի հետ: 

Մեր թիմն այսօր մարզումը կսկսի 17:30-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Ֆուտբոլի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ ամսի 20-ին՝ 17:30-ին, հավաքականը բաց մարզում կանցկացնի, որին կարող են ներկա լինել նաեւ երկրպագուներն ու հավատարմագրված լրագրողները: Մարզումից հետո Էդուարդ Սպերցյանին կհանձնվի Հայաստանի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: 

Ինչպես հայտնի է, ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը երեկ հրապարակեց ազգային ընտրանի հրավիրված 26 խաղացողների ցուցակը:

Դարպասապահներ
Ստանիսլավ Բուչնեւ - «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Նաիր Տիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Երջանիկ Ղուբասարյան – «Նոա»

Կիսապաշտպաններ
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Լուկաս Սելարայան – «Քոլուբուս Քրյու» (ԱՄՆ)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Էդգար Բաբայան – «Ռաններս» (Դանիա)
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու – «Ուրարտու»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Սարգիս Ադամյան – «Քյոլն» (Գերմանիա)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բավարիա» (Գերմանիա)

ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ այսօր հավաքին միացել են Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները՝ բացառությամբ պաշտպան Երջանիկ Ղուբասարյանի: Արտերկրից արդեն ժամանել է Կամո Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Եվրո-2024»-ի ընտրական 4-րդ խմբում Հայաստանի մրցակիցներն են լինելու Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի ու Լատվիայի ընտրանիները: 

Այս պահին մեր հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում 95-րդն է, իսկ առաջիկա մրցակիցներից Թուրքիան՝ 44-րդը, Կիպրոսն էլ 110-րդն է:

Թուրքիայի հետ նախկինում մեր ընտրանին հանդիպել է 2 անգամ աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլում: 2008 թ. սեպտեմբերի 6-ին թուրքերը Երեւանում հաղթեցին 2-0: Նույն հաշվով նրանք առավելության հասան 2009 թ. հոկտեմբերի 14-ին Բուրսայում:  

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter