ՈւԵՖԱ-ն չի հանդուրժի ռասիզմը, իսկ ռասիստները պետք է պատժվեն
ՈւԵՖԱ-ն Հոլանդիայի հավաքականի հետ կապված տհաճ միջադեպից հետո, երբ մի խումբ լեհ ֆանատներ ռասիստական կոչեր էին հնչեցրել սեւամորթ ֆուտբոլիստների հասցեին, որոշել է միջոցներ ձեռք առնել:
Կառույցը նամակներ է ուղարկել այն 8 քաղաքների ղեկավարներին, որտեղ անցկացվում է մրցաշարը: Եվրոպական ֆուտբոլային միությունը խնդրել է միջոցներ ձեռնարկել նման միջադեպերից խուսափելու համար. ուղիներից մեկը ոստիկանների թվի ավելացումն է: ՈւԵՖԱ-ն նաեւ խնդրել է, որ ռասիստական վարքագծով աչքի ընկած ցանկացած անձ հեռացվի մարզադաշտի տարածքից, ու նրա դեմ քրգործ հարուցվի: Նամակ է ուղարկվել նաեւ Լեհաստանի սպորտի նախարարին, որպեսզի նա աջակցի տեղական իշխանություններին այս խնդրում:
ՈւԵՖԱ-ն կրկին շեշտել է, որ անհանդուժող է ռասիստական վերաբերմունքի հանդեպ: Կառույցը նաեւ չի կասկածում, որ տեղական իշխանությունները համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն հարցի հետ կապված:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել