HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Բաշար Ասադի նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ։ Համապատասխան հրամանը շաբաթ օրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայք էջում։

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Ասադի վրա տարածվում են ակտիվների արգելափակումն ու որոշ այլ միջոցներ։ 

Ասադից զատ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել նաև 300 ֆիզիկական ու 141 իրավաբանական անձի նկատմամբ։ Պատժամիջոցների ցուցակում ներառված անձանց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են, այդ թվում հայազգի, կան նաև Իրանի մի քանի քաղաքացիներ։ Պատժամիջոցների տակ հայտնված իրավաբանական անձանց ցանկում ռուսական գիտաարտադրական, նավաշինական ձեռնարկություններ են և ավիացիոն արդյունաբերության ընկերություններ։ Ռուսական ընկերություններից զատ պատժամիջոցների ցանկում կան նաև իրանական մի քանի ընկերություններ։ 

Պատժամիջոցները ենթադրում են ակտիվների արգելափակում, առևտրային գործարքների ու ռեսուրսների փոխադրման սահմանափակումներ, Ուկրաինայում մասնավորեցման գործընթացին մասնակցության արգելք, տնտեսական ու ֆինանսական պարտավորությունների կատարման դադարեցում, ուկրաինական պետական պարգևներից զրկում։

Լուսանկարը՝ Սիրիայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter