HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ կա երեք զոհ

Մարտի 18-ին, ժամը 20:42-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին՝ Սոլակ գյուղի մոտակայքում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը (մոտ 500 մ)․ ուղևորներ Ա․ (ծնված 1978 թ․) և Շ․ (ծնված 1982 թ․) Գ․-երը տեղում մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ձորից դուրս բերել Ա․ և Շ․ Գ․-երի դիերը, մյուս ուղևոր Գ․ Գ․-ին, վարորդին ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ Գ. Գ․-ն մահացել է, իսկ Ս. Գ․-ն տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter