HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Արագածավան գյուղի սկզբնամասում․ կա զոհ

Մարտի 19-ին, ժամը 00։00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է Փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արագածավան գյուղի սկզբնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Ջ․, ծնված 1971 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել հարակից ձորակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Է․ Ջ․-ն (ծնված 1948 թ․), Ա․ (ծնված 1968 թ․) և Հ․ (ծնված 1964 թ․) Գ․-երը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Ա․ և Հ․ Գ․-երը հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, իսկ Բ․ և Է․ Ջ․-երը՝ Թալինի ԲԿ, որտեղ Է․ Ջ․-ն մահացել է։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter