HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չեռնոգորիայում ընտրում են նոր նախագահի

Չեռնոգորիայում կիրակի օրը՝ մարտի 19-ին, ընթանում են նախագահական ընտրություններ, որի ընթացքում այդ երկրի քաղաքացիները կընտրեն Չեռնոգորիայի հաջորդ առաջնորդին։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի մոտ 540 հազար ընտրող։  

Արևմտամետ իշխող նախագահ Միլո Ջուկանովիչը կփորձի վերընտրվել երկրորդ անգամ անընդմեջ։ Նրա հետ մրցակցում է ևս վեց թեկնածու, որոնցից չորսը հանդիսանում են սերբամետ ճամբարի ներկայացուցիչներ։ 

Հարցումների արդյունքների համաձայն՝ ընտրությունների ելքն անհայտ է։ Ամենայն հավանականությամբ, հաղթողը կորոշվի միայն ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ, որը կարող է կայանալ ապրիլի 2-ին։ Ընտրությունների առաջին արդյունքները կհայտարարվեն մարտի 20-ի գիշերը։

Չեռնոգորիայում ընտրություններն ընթանում են քաղաքական խիստ բևեռացման պայմաններում։ Ջուկանովիչը, որը 2006 թվականին հասավ Չեռնոգորիայի անկախությանը, իսկ 2017 թվականին՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, արդեն ավելի քան 3 տասնամյակ որոշում է բալկանյան այդ հանրապետության ճակատագիրը։ Նրա միանձնյա կառավարումը, որը հաճախ ուղեկցվել է կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետ կապված մեղադրանքներով, ավարտվեց 2020 թվականի օգոստոսին, երբ սերբամետ ուժերի բազմաշերտ կոալիցիան ստիպեց նախագահի գլխավորած Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությանը (DPS) անցնել ընդդիմության շարքերը։

Արդյունքում ձևավորված կառավարությունը ոչ կայուն եղավ։ Միայն մարտի 16-ին Ջուկանովիչը ցրեց Չեռնոգորիայի խորհրդարանը, քանի որ սերբամետ կուսակցությունները չկարողացան պայմանավորվել երկրի վարչապետի պաշտոնում իրենց թեկնածուի շուրջ։ Ջուկանովիչն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել հունիսի 11-ին։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter