HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

25-ից մինչև 45 տարի ծառայած 7 դատավորների շնորհակալագրեր են հանձնվել

Վերջին 6 ամիսների ընթացքում դատավորի բարձր պաշտոնին հրաժեշտ տված 7 դատավորների, որոնք իրենց կյանքի մեծ մասը՝ 25-45 տարին, նվիրել են դատական իշխանությանը, հանձնվել են շնորհակալագրեր: Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը։

Պաշտոնաթող դատավորներն են՝

Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանը՝ դատական իշխանությանը ծառայել է ավելի քան 33 տարի,

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը՝  դատական իշխանությանն է նվիրել իր կյանքի 45 տարիները,

Վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանը՝ արդարադատություն է իրականացրել ավելի քան 21 տարի,

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը՝ դատական իշխանությանն է ծառայել է շուրջ 22 տարի,

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյանը՝ իր կյանքի ավելի քան 24 տարիները նվիրել է դատական իշխանությանը անձնվեր ծառայելուն,

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը՝  իրավունքին և օրինականությանը ծառայել է շուրջ 27 տարի,

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը՝ դատական իշանությանը ծառայել է ավելի քան 22 տարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter