HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ-ում մեկնարկել են մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ

Հունիսի 11-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ ՀՀ գործադիր իշխանության, պետական և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

Հավաք-պարապմունքները սկսվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Պետության նախապատրաստումը պաշտպանությանը» դասախոսությամբ: Իր դասախոսության ընթացքում Սեյրան Օհանյանն արծարծել է երկու կարևորագույն հարց, առաջին' պետության պաշտպանության և ԶՈւ կազմակերպման հիմքերը, երկրորդ' պետության պաշտպանությանը բնակչության նախապատրաստման ուղղությունները: Դասախոսության ավարտին Սեյրան Օհանյանը պատասխանել է հավաքի մասնակիցների հարցերին:

«ՀԱՊԿ-ի դերը ՀՀ ռազմական անվտանգության ապահովման գործում» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Դասախոսության ընթացքում արծարծվել են նաև սեպտեմբերին ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման և պատշաճ կազմակերպման խնդիրները:

Միջոցառման շրջանակներում դասախոսություններ կունենան ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, էկոնոմիկայի և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ:

Հավաքների մասնակիցները կայցելեն նաև ՀՀ ԶՈւ զորամասեր, կմասնակցեն կրակային պատրաստության գործնական պարապմունքների:

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար 2009 թ.-ից ի վեր կազմակերպվող ամենամյա դասախոսությունները նպատակ ունեն ամրապնդել ռազմական անվտանգության ապահովման համակարգում պետական բոլոր կառույցների սերտ փոխգործակցությունը, նաև պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների մոտ բարձրացնել ռազմական անվտանգության ապահովման հարցում սեփական պարտականությունների ու իրավասությունների վերաբերյալ իրազեկության մակարդակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter