HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը և քննարկել իրավապահ ոլորտում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

Գլխավոր դատախազը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում դատախազություն-դեսպանություն փոխգործակցությունը կթևակոխի զարգացման նոր փուլ:

Դեսպան Քվինը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանը դեսպանի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել Դատախազության բարեփոխումների օրակարգը՝ ուղղված համակարգի բարելավմանն ու ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելուն:

Գլխավոր դատախազն ու դեսպանն անդրադարձ են կատարել կոնկրետ ուղղություններով փոխգործակցությանը, որը վերաբերել է ապօրինի հարստացման, փողերի լվացման, կոռուպցիայի և կիբերհանցագործությունների դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կատարելագործմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter