«Հայկական ժամանակ». չի արձագանքել
Հայաստանի փաստաբանների կեսից ավելին երեկ դատերի չի ներկայացել և չի մասնակցել դատավարական գործողություններին՝ որպես բողոքի նշան ՀՀ վճռաբեկ դատարանի, փաստաբանների որակմամբ, հակասահմանադրական գործելաոճի դեմ:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը փաստաբանների երեկվա գործադուլին այդպես էլ չի արձագանքել: Այս ատյանը փաստաբանների բողոքներին մինչ օրս անդրադարձել է մամուլի քարտուղարի և խորհրդականների մակարդակով միայն: Եվ Մկրտումյանը, և դատարանի անդամները հրաժարվում են պատասխանել փաստաբանների կողմից իրենց հասցեին բարձրացված մեղադրանքներին:
Արման Մկրտումյանը շուտով երևի ռեկորդ կսահմանի, քանի որ իր 4 տարվա պաշտոնավարման ընթացքում ընդամենը մեկ անդամ՝ 2009-ին է բարեհաճել ասուլիս հրավիրել և պատասխանել լրագրողների հարցերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել