HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Չինաստանը Ռուսաստանին մատակարարել է 12 միլիոն դոլարի անօդաչուներ

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր չինական ընկերությունները Ռուսաստան են մատակարարել 12 միլիոն դոլար ընդհանուր արժեքով անօդաչուներ և դրանց դետալներ։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ռուսական մաքսային ծառայության տվյալներին։

Ինչպես գրում է պարբերականը, անօդաչու թռչող սարքերի արտահանումն իրականացվել է փոքր ընկերությունների և միջնորդների ցանցի միջոցով, որոնք ուղիղ կապված չեն տեխնիկայի խոշոր արտադրողների հետ։ Սակայն բարդ է հաստատել տեղեկատվությունն այն մասին, որ չինական ընկերությունները մատակարարում են տեխնիկա, որոնք պարունակում են ամերիկյան տեխնոլոգիաներ։ Բացի դրանից, պարբերականը գրում է, որ կա հավանականություն, որ չինական խոշոր կորպորացիաները անօդաչուները վաճառում են Բելառուսի, Ղազախստանի կամ Պակիստանի միջոցով։

Չինական ամենախոշոր ընկերությունը՝ DJI-ը, որն արտադրում է անօդաչու ապարատներ, հերքում է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո տեխնիկա է մատակարարում Ռուսաստանին։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ստեղծվել են «մանրակրկիտ կանոնակարգեր», որոնք երաշխավորում են ամերիկյան պատժամիջոցներին հետևելը։ Այդպիսի պնդում է անում նաև Չինաստանում անօդաչուներ արտադրող երկրորդ խոշոր կազմակերպությունը՝ Autel-ը։

Փետրվարի սկզբին The Wall Street Journal պարբերականը հայտարարել էր, որ Չինաստանը, չնայած միջազգային պատժամիջոցներին և արտահանման վերահսկողությանը, տեխնոլոգիաներ է մատակարարում Ռուսաստանին, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայում պատերազմի համար։ Պարբերականի տվյալները ցույց էին տալիս, որ չինական պաշտպանական պետական ընկերությունները պատժամիջոցների տակ գտնվող ռուսական պաշտպանական ընկերություններին մատակարարում են նավիգացիոն սարքավորումներ, խլացման տեխնոլոգիաներ և կործանիչների դետալներ։

Լուսանկարը՝ Thomas Peter/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter