HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինական քաղաքները ենթարկվել են անօդաչուների զանգվածային հարձակման. Կիևի մարզում կա 3 զոհ

Մարտի 22-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը, իրանական արտադրության «Shahed-136» անօդաչուների օգնությամբ, զանգվածային ավիահարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր առավոտյան տեղեկագրում։ 

Ուկրաինական պաշտպանական գերատեսչության նախնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ արձակվել է 21 դրոն, որից 16-ը խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Ուկրաինական ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ անօդաչուներն արձակվել էին Ռուսաստանի Բրյանսկի մարզից։

Գիշերը Կիևում, Կիևի, Չեռնիգովի,Պոլտավայի, Չերկասիի, Ժիտոմիրի, Սումիի, Ռովենի, Խմելնիցկիի, Դնեպրոպետրովսկի, Տերնոպոլի, Զապորոժյեի, Դոնեցկի և Կիրովոգրադի մարզերում հայտարարվել է օդային տագնապի ազդանշան։

Կիևի, Ժիտոմիրի և Խմելնիցկիի մարզերում աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Ինչպես հայտնել է Կիևի քաղաքային զինվորական վարչակազմը, Կիևի շուրջ հայտնաբերվել և խոցվել է 8 անօդաչու։

Կիևի մարզում հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 7-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վնասվել է քաղաքացիական օբյեկտներից մեկը։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից նշել են, որ Ռժիշև քաղաքում մասամբ ավերվել են մասնագիտացված ուսումնարանի երկու հանրակացարանների չորրորդ ու հինգերորդ հարկերը, ինչպես նաև երեքհարկանի ուսումնական մասնաշենքը։ Այնտեղ հրդեհ է բռնկվել։

Ժիտոմիրի մարզում էլ խոցվել է 3 անօդաչու։ Մարզում վնասվել են նաև ենթակառուցվածքների օբյեկտներ։

Լուսանկարը՝ Oleksii Chumachenko/SOPA Images/LightRocket via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter