
Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայի նախագահի ընտրություններում չի առաջադրի իր թեկնածուին
Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայի նախագահական ընտրություններում, որը նշանակված է այս տարվա մայիսի 14-ին, չի առաջադրի իր թեկնածուին։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ չորեքշաբթի օրը՝ մարտի 22-ին, հայտարարել է կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը։
«Մենք չենք առաջադրի մեր թեկնածուին»,- հայտարարել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար կազմը ակնարկել էր, որ առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցությունը հնարավոր է սատարի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը։
Ինչպես կարծում են վերլուծաբանները, ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուն և Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կդառնան նախագահական աթոռի համար պայքարի հիմնական թեկնածուները։
Թուրքիայում նախագահական նախորդ ընտրությունները կայացել էին 2018 թվականի հունիսի 24-ին։ Այդ ժամանակ ընտրություններում հաղթել էր Էրդողանը՝ ստանալով ձայների 52,6 %-ը։
Թուրքիայում մայիսի 14-ին կկայանան ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրություններ։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է հավաքի ձայների 50 %-ից ավելին։ Հակառակ պարագայում կկայանա երկրորդ փուլ, որտեղ կմասնակցեն առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները։
Լուսանկարը՝ EPA-EFE/SEDAT SUNA
Մեկնաբանել