HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Բաղդասարյանն ու Բիշարյանը դժգոհում են, որ ՀՀԿ-ն իրենց «քցել է»

Թեև ՕԵԿ-ը ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմել, սակայն այս օրերին և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, և փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը դժգոհում են Սերժ Սարգսյանից և ՀՀԿ-ից՝ ասելով, թե իրենց պարզապես «քցել» են ու հակառակ բոլոր խոստումներին՝ ԱԺ ընտրություններում հազիվ 5 տոկոս ապահովել:

Ընդ որում, եթե Արթուր Բաղդասարյանի դժգոհություններն ուղղված են անձամբ Սերժ Սարգսյանի դեմ, ապա տիկին Բիշարյանի թիրախում ՀՀԿ ողջ վերնախավն է՝ Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը և այլք:

Զարմանալի զուգադիպությամբ ՕԵԿ վերահսկողության տակ գտնվող կայքերից մեկը, օրերս անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընտրություններին և քվեաթերթիկներից մեկի վրա «մուկ» գրառմանը, նյութի հետ հենց մկան նկար է դրել: Թե ում և ինչ է ՕԵԿ-ը սրանով ցանկացել հասկացնել, մնում է միայն կռահել:

Մեկնաբանություններ (3)

ՀԱՅ
Խիյար կերեք, քցվածությունից հանումա:
Kar
Vorovhetev HHK-n sepakan karciq chunecox kam gorcic chaskacox Bulkineri pes mardiqa sirum
LEVON
DUK 1 % CHUNEK GNACEK MOM VAREK SERJ SARGSYANI HAJOXUTUNNERI HAMAR

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter