HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զապորոժյեում հրթիռակոծության տակ են հայտնվել բնակելի շենքերը. տուժել է 18 մարդ

Ուկրաինայի Զապորոժյե քաղաքում հրթիռակոծության տակ է հայտնվել բնակելի երկու շենք։ Այդ մասին հայտնել են տեղական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները։ Զապորոժյեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևի խոսքով՝ 18 մարդ տուժել է, նրանցից երկուսը 7 և 9 տարեկան երեխաներ են։ 11 մեծահասակ էլ հոսպիտալացվել, որից 4-ը գտնվում է ծանր վիճակում։ 

Տեղական լրատվամիջոցները հրապարակել են հրթիռակոծության հետևանքները պատկերող լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ երևում է 9-հարկանի շենքերից մեկում բռնկված հրդեհը։

Այն մասին, որ ռուսական զորքերը հրթիռակոծում են Զապորոժյե քաղաքը, ավելի վաղ հայտնել էր նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հրթիռը հարվածում Զապորոժյեի բնակելի շենքերից մեկին։ 

«Ռուսաստանը կենդանական դաժանությամբ հրթիռակոծում է քաղաքը։ Բնակելի թաղամասերի ուղղությամբ հարվածներ են, որտեղ ապրում են սովորական մարդիկ, երեխաներ։ Ահաբեկիչ երկիրը ձգտում է վերացնել մեր քաղաքները, մեր պետությունը, մեր մարդկանց։ Սա չպիտի դառնա Ուկրաինայի, ինչ-որ տեղ Եվրոպայում կամ աշխարհի համար «ուղղակի սովորական օր»։ Անհրաժեշտ է աշխարհի առավել միասնություն և վճռականություն, որպեսզի արագ հաղթենք ռուսական տեռորն ու պաշտպանենք կյանքերը»,- գրել է նախագահ Զելենսկին։

Զապորոժյեի մարզի օկուպացիոն վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը բնակելի շենքի վրա հրթիռի ընկնելն անվանել է «ուկրաինական բանակի հակաօդային պաշտպանության ուժերի աշխատանք»։

Հիշեցնենք, որ մարտի 2-ի լույս 3-ի գիշերը ռուսական բանակը Զապորոժյեում հրթիռակոծության էր ենթարկել հինգ հարկանի բնակելի շենքերից մեկը։ Զոհվել էր 13 մարդ, որոնց թվում 8-ամսական մեկ երեխա։ Հրթիռակոծության հետևանքով ավերվել էին շենքի երրորդ, չորրորդ և հինգերորդ հարկերը։

Լուսանկարը՝ Суспильне-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter