HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիր-Գյումրի ճանապարհն այս տարի կվերանորոգվի

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Գևորգ Պապոյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե երբ է վերանորոգվելու Արմավիր-Գյումրի ճանապարհը:

Նախարարը նշեց, որ այդ ճանապարհից 29 կմ հատված են վերցրել, որն ամենաանմխիթար վիճակում է գտնվում: Փաստաթղթերով այն անվանվում է Գյումրի-Իսահակյան ճանապարհահատված:

Գնել Սանոսյանի խոսքով՝ նախորդ տարի մրցույթը հաղթած ընկերությունը սկսել է աշխատանքները: Այս տարի ևս շարունակվելու են վերանորոգման աշխատանքները: Նախարարի փոխանցմամբ՝ եղանակները տաքանալուն պես բնակիչները կտեսնեն բուն վերանորոգման աշխատանքները:

Հիշեցնենք, որ Կառավարության հետ հարցուպատասխանին հարցեր ուղղում են միայն իշխանական պատգամավորները: Ընդդիմադիրները չեն մասնակցում նիստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter