HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորություն կա

Պատգամավոր Լիլիթ Մինասյանը Ազգային ժողովում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ինչպես կամփոփի Մոսկվա կատարած այցը, ինչպիսի պայմանավորվածություններ կան: Պատգամավորը հարցրեց նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ ինչ ակնկալիքներ կան:

Արարատ Միրզոյանն ասաց, որ կառուցողական, անկեղծ խոսակցություն է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, այնուհետև քննարկում են ունեցել ընդլայնված կազմով:

Արարատ Միրզոյանն ասաց, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման թեմայով ևս խոսակցություն եղել է:  2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով Ռուսաստանն է վերահսկում Լաչինի միջանցքը:

Պատգամավոր Մինասյանը հետաքրքրվեց նաև, թե արդյոք եղել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման առաջարկ:

Միրզոյանն ասաց, որ այս հարցը ևս քննարկվել է: Ավելի վաղ նախատեսված էր նման հանդիպում, սակայն Հայաստանը չի մասնակցել և հետաձգել է այդ հանդիպումը՝ Լաչինի միջանցքի փակման պատճառով:

Նշեց, որ խաղաղության պայմանագրի հետ կապված հեռահար տեղեկատվությամբ փոխանակվում են, սակայն առաջիկայում եռակողմ հանդիպման հնարավորություն կա:

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter