HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». հանդիպել են մեկմեկու

Պտտվող լուրերի համաձայն՝ օրերս Մոսկվայում գտնվող հայտնի «Արարատ Հայաթում» իրար են հանդիպել ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամվելը, և Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:

Հանդիպման ընթացքում երեք տարբեր տրամաչափի մեծահարուստները քննարկել են ՀՀ-ում տիրող ներքաղաքական վիճակը, ինչպես նաև Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպերը: Նրանք նկատել են, որ մինչև իրենք էլ մեծ «ռազմախով» չխառնվեն ազգի ու մասնավորապես Արցախի գործերի մեջ, բան դուրս չի գա:

Իսկ որ ամենաուշագրավն է եղել այդ զրույցի ընթացքում, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը ազգի գործերը կարգավորելուց հետո անցել է բիզնես ոլորտին վերաբերող խնդիրներին: ՌՀՄ նախագահը ասել է, որ մտադիր է Մոսկվայում կառուցել «Արարատ Հայաթի» նմանությամբ մի շատ ավելի մեծ շինություն, որն իր գեղեցկությամբ անգամ մեր հակառակորդների աչքը կծակի:

Ժամանակին Արա Աբրահամյանը մեծ ճիգեր էր գործադրում նախկին ԱԱԾ պետ Կառլոս Պետրոսյանից չնչին գումարներով գնելու «Արարատ Հայաթում» ունեցած իր մասնաբաժինը, սակայն այդ փորձերը ապարդյուն են անցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter