HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը 953 պահեստազորային կներգրավվի վարժական հավաքներում

Ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվեց Կառավարության մարտի 23-ի նիստում։

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 953 քաղաքացի, որոնցից 476-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Վարժական հավաքներին կներգրավվի՝

  • մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 500 պահեստազորային,
  • հրթիռահրետանային մասնագիտություններով մինչև 182 պահեստազորային,
  • հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 59 պահեստազորային, 
  • կապի մասնագիտություններով մինչև 12 պահեստազորային,
  • հետախուզական մասնագիտություններով մինչև 42 պահեստազորային,
  • ինժեներական մասնագիտություններով մինչև 89 պահեստազորային, 
  • տեխնիկական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային, 
  • թիկունքային մասնագիտություններով մինչև 37 պահեստազորային։

Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter