HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

1 մլրդ 449 մլն դրամ՝ 12 համայնքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

Համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին կհատկացվի 1 մլրդ 449 մլն դրամ։ Որոշումն ընդունվեց Կառավարության մարտի 23-ի նիստում։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ խոսքը 12 համայնքներում իրականացված 14 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորման մասին է։ Ծրագրերը հիմնականում ավարտվել են և անհրաժեշտ է Կառավարության ֆինանսավորումը։

ՏԿԵ նախարարը ներկայացրեց, թե որ մարզում քանի ծրագիր է իրականացվել․

  • Արարատի մարզ՝ 2 ծրագիր, 80 մլն դրամ, 
  • Արմավիրի մարզ՝ 1 ծրագիր, 8,7 մլն դրամ,
  • Գեղարքունիքի մարզ՝ 2 ծրագիր, 50 մլն դրամ,
  • Լոռու մարզ՝ 2 ծրագիր, 57 մլն դրամ,
  • Կոտայքի մարզ՝ 1 ծրագիր, 5,6 մլն դրամ,
  • Վայոց ձորի մարզ՝ 1 ծրագիր, 854 հազ. դրամ,
  • Տավուշի մարզ՝ 3 ծրագիր, 179 մլն դրամ։
  • Շիրակի մարզ՝ 2 ծրագիր, 913 մլն դրամ։

«Որոշումն ընդունելով՝ կստացվի, որ շուրջ 80 ծրագրի համար Կառավարությունն այս տարի ֆինանսավորել է իր մասնաբաժինը, և այդ ամբողջ գումարը կկազմի 5 մլրդ 200 մլն դրամից ավելի»,- հայտնեց նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter