HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Hello kitty». ջինսե տաբատով ֆիզկուլտուրայի դաս

Երևանի թիվ 191 դպրոցում ֆիզկուլտուրայի դասերն անցկացվում են ջինսերով ու կեդերով: Այդ մասին «Դպրոցական բլոգի» լրագրողը տեղեկացավ՝ լինելով ֆիզկուլտուրայի ժամին:

Դպրոցի իններորդ դասարանի աշակերտներն ասում են, որ այդպես են գնում դասերի, քանի որ սպորտային համազգեստ կրելու պարտադրանք չկա և իրենց ավելի հարմարավետ է ջինսե տաբատով:

«Ջինսի մեջ ինձ ավելի լավ եմ զգում, քան սպարտիվկայի շալվարի»,- ասում է Անի Սարիբեկյանը: Այդ կարծիքի են նաև նրա դասընկերները:

Աղջիկներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ՝ կրում էր մի կերպ մեջը սեղմված ջինսե տաբատ, որը զարդարված էր փայլփլուն ու մեծ «hello kitty» էմբլեմայի գոտիով: Շարունակությունը` աշակերտական բլոգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter