HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Կասկադում սկսվեց զանգվածային ծառահատումը (լուսանկարներ)

Երևանի Կենտրոնում այսօր մեկնարկել է զանգվածային ծառահատման գործընթացը։

Ըստ քաղաքապետարանի՝ կենսունակության ավարտին մոտ ծառերը փոխարինվելու են գեղազարդ և արժեքավոր ծառերով։ Մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Թամանյանի արձանի մոտ՝ իրենց մտահոգությունը հայտնելու ծառահատումների առիթով․ նրանց չեն գոհացնում քաղաքային իշխանությունների պատճառաբանություները, թե ծառերը հիվանդ կամ մահացած էին, ու որ փոխարինումը նոր ծառերով նպատակահարմար է։

Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը ներկաներին հավաստիացնում էր, որ հատված ծառերի տեղը լինելու են 10 տարեկան նոր ծառեր։ Երեկոյան ծառահատման վայր էր եկել նաև փողքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով նույնպես կարծում է, որ ծառերի զանգվածաբար հատումն ու փոխարինումը անհրաժեշտ է Երևանին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter