HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանին և Դիտորդ խորհրդի անդամներ Զդիսլավ Սոկալին, Փոմաս Սթիսին, Մայքլ Վոլտերին և Մաթեուշ Զաիստովսկուն: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Վահագն Խաչատուրյանը, ողջունելով հյուրերին, շեշտել է Հայաստանի ֆոնդային բորսայի դերն ու նշանակությունը Հայաստանի կապիտալի շուկայի կայացման գործում և նշել այդ գործընթացում լեհական փորձի կիրառման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայաստանյան կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանները, ինչպես նաև առկա խոչընդոտներն ու դրանց հաղթահարման ուղիները:

Երկուստեք անդրադարձ է կատարվել հայաստանյան կապիտալի շուկայի կայացման գործընթացում հայ-լեհական համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը:

Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումներն ու քննարկումները:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հնարավորության սահմաններում պատրաստակամ է աջակցել Հայաստանի ֆոնդային բորսայի նախաձեռնություններին և ծրագրերին, ինչպես նաև բորսայի հետ համատեղ միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter