
Պաշտպանության նախարարն այցելել է հանրապետության N զորամիավորում
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ստորաբաժանումներից մեկի մշտական տեղակայման վայր:
Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել մարտական հերթափոխի համար շարված անձնակազմին մարտական դիրքեր ճանապարհելու արարողությանը:
Նախարար Պապիկյանն իր ելույթում անվտանգ ծառայություն է մաղթել հերթափոխի մեկնող զինծառայողներին, վստահեցնելով, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինվորական ծառայության, մարտական հերթապահության կրման, զինծառայողների սոցիալական պայմանները բարելավելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել