HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի անտառահատումների հետևանքով պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս

Բ.Պ.-ն, 2020թ. նոյեմբերի 24-ից մինչև 2021թ. հուլիսի 22-ը հանդիսանալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 5-րդ պահաբաժնի անտառապահ, պատշաճ չի կատարել իր պարտականությունները, որի հետևանքով, նշված ժամանակահատվածում ապօրինի հատվել են տարբեր տեսակի 52 ծառեր և 7 ճյուղեր՝ պետությանը պատճառելով 5 մլն 43 հազար դրամի վնաս: 

Դատախազության հաղորդմամբ՝ նախաքննության ընթացքում Բ.Պ.-ն չի վերականգնել պատճառված վնասը:

2021թ. սեպտեմբերի 6-ին  նախաձեռնվել է քրեական վարույթ: 2022թ. մարտի 28-ին Բ.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական անփութություն): 

Դատախազը 2023 թվականի մարտի 20-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան: Միաժամանակ  ներկայացվել է հայցադիմում՝ պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter