HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն աշխատում է հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակման ուղղությամբ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեծապես ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների աջակցմանը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանթ Փաթելը՝ տարածելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը, որտեղ վարչապետը նշել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր։ 

«Պետքարտուղար Բլինքենը մեծապես ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների աջակցմանը, և մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով։ Մենք շատ բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձն այդ առաջընթացի վերաբերյալ»,- գրել է ամերիկացի պաշտոնյան։

Նախօրեին Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել։ «Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում ուռճացնել, բայց հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը»,- հայտարարել էր ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

«Ես հանդիպել եմ Փաշինյանի և Ալիևի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ։ Արտգործնախարարները վերջերս Վաշինգտոնում էին։ Ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան։ Աշխատել ենք (պայմանագրի- խմբ.) տեքստի վրա»,- հավելել էր նա։

Խոսելով Լաչինի միջանցքի բացման մասին՝ Բլինքենը հայտարարել էր, որ ինքը այդ հարցով ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա։ «Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի այս միջանցքը, մենք աշխատում ենք դրա վրա»,- հայտարարել էր պետքարտուղարը։

Լուսանկարը՝ expedia.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter