HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիգոր Մինասյանը Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է իրավական փոխօգնության ոլորտների վերաբերյալ հարցեր

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը:

Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության, իրավական փոխօգնության ոլորտների և երկու պետությունների միջև համատեղ համագործակցության վերաբերյալ հարցեր:

Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը` Հայաստանին մշտապես աջակցելու և տարբեր շրջաններում ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ գործընկերության համար:

Նախարարը դեսպանին է ներկայացրել Կառավարության բարեփոխումների օրակարգը՝ ուղղված դատաիրավական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության և քրեակատարողական ոլորտներին:

Գրիգոր Մինասյանն ընդգծել է պրոբացիայի և հարկադիր կատարման ոլորտում նախատեսվող լայնածավալ բարեփոխումների օրակարգը:

Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ Գերմանիան բարձր է գնահատում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը, որն ուղղված է ժողովրդավարության, օրենքի գերակայության հաստատմանն ու պահպանմանը: Դեսպանը կարևորել է գերմանական ոլորտային ծրագրերի շրջանակներում արդարադատության նախարարության հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները:

Գերմանիայի դեսպանը հետաքրքրվել է արդարադատության, դատաիրավական ոլորտի բարեփոխումներով և նոր նախագծերի մշակման գործընթացներով:
Հանդիպման ավարտին քննարկվել են հետագա համագործակցության, լավագույն փորձի ուսումնասիրման հնարավորության և այլ հարցեր:

 ժ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter