Տեղի կունենա քննարկում՝ նվիրված Շահումյանի շրջանի հայաթափման 20-րդ տարելիցին
Հունիսի 13-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դահլիճում տեղի կունենա հասարակական-քաղաքական քննարկում՝ նվիրված Արցախի Շահումյանի շրջանի հայաթափման 20-րդ տարելիցին: Օրակարգում՝
1. Շահումյանի ինքնապաշտպանության և պարտիզանական պայքարի դերը Արցախյան պատերազմում ձեռք բերված հաղթանակի գործում,
2. Շահումյանի շրջանի գերյալ տարածքի պահանջատիրության խնդիրը դիվանագիտության և տեղեկատվական պատերազմների ասպարեզներում,
3. Շահումյանի շրջանի մշակութային հուշարձանների պատմական արժեքը և նրանց վիճակը ադրբեջանական օկուպացիայի պայմաններում:
Քննարկումը կսկսվի ժամը 16-ին, հասցեն՝ Երևան Բաղրամյան պողոտա, 24 ա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել