
Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորամասի կառուցապատման աշխատանքների վերաբերյալ
Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գնդի և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք, շրջել տարածքում, տեղում ծանոթացել շենքային պայմաններին։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
ՊՆ կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետը նախարար Պապիկյանին զեկուցել է զորամասի շենք-շինությունների սեյսմակայունությանը, ինչպես նաև վերակառուցման և նորոգման ենթակա շինությունների վերաբերյալ մանրամասներ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառուցապատման աշխատանքների նախագծի ու կատարման ժամկետների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել