Բնակիչները կամավոր հանձնել են իրենց ունեցած զենք-զինամթերքը
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 11-ին ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել Ծովինար գյուղի 61-ամյա մի բնակչուհի և կամավոր հանձնել 20 մմ տրամաչափի որսորդական երկփողանի հրացան: Բնակչուհին հայտնել է, որ հրացանը ստացել է 1970 թ.՝ խորհրդային տարիներին շրջկոոպում աշխատելու ժամանակ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Հունիսի 11-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է ներկայացել Այրում քաղաքի մի բնակիչ և կամավոր հանձնել ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 69 փամփուշտ, ինքնաձիգի 6 պահունակ և 4,2 կգ տրոտիլ: Բնակիչը հայտնել է, որ դրանք իր մոտ մնացել են 1990-1994 թթ. հայ-ադրբեջանական հակամարտության տարիներից: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Հունիսի 11-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Կողբ գյուղի մի բնակչի պատկանող որսորդական հրացանի պահման և պահպանման պահարանի ստուգման ժամանակ հայտնաբերել են «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել