HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարավաֆրիկյան Հանրապետությունը դժվար թե ձերբակալի Պուտինին, եթե նա ժամանի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. Bloomberg

Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը դիտարկում է բոլոր տարբերակները, որպեսզի խուսափի Միջազգային քրեական դատարանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման վերաբերյալ օրդերի կատարումից, եթե վերջինս որոշի մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի ԱԳՆ երկու անանուն աշխատակցի։

Սցենարը, որի պարագայում Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները կձերբակալեն ցանկացած երկրի ղեկավարի, պարբերականի զրուցակիցները քիչ հավանական են համարել։

Պաշտոնապես իշխանությունները հայտարարում են, որ խորհրդակցություններ են անցկացնում իրավաբանների հետ։ Ինչպես պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Նալեդի Պանդորը, հիմա կառավարությունը «սպասում է իրավաբանական թարմացված եզրակացությանը»։

Ավելի վաղ, ՀԱՀ իշխանությունները հայտնել էին, որ Ռուսաստանի հետ խորհրդակցություններ են անցկացնում՝ Պուտինի հնարավոր այցի հետ կապված իրավիճակի շուրջ։

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը պետք է կայանա այս տարվա օգոստոսին։ Պուտինի ձերբակալման օրդերի մասին հայտարարությունից հետո Կրեմլում հայտարարել էին, որ դեռևս չի որոշվել, թե արդյոք Պուտինը կմեկնի այնտեղ։ 

2015 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետություն էր այցելել Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը, որի ձերբակալման օրդեր էր տվել նույն Միջազգային քրեական դատարանը։ Նա անխոչընդոտ կերպով լքել էր ՀԱՀ-ը։

Լուսանկարը՝ memeburn.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter