HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՄԱԿ-ի պնդմամբ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան մեղավոր են ռազմագերիների սպանության համար. հետաքննությամբ, սակայն, զբաղվում է միայն Կիևը

ՄԱԿ-ի՝ Ուկրաինայում մարդու իրավունքների հարցերով մոնիթորինգային առաքելությունը զեկույց է ներկայացրել ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի մասին, որտեղ նշվում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության երկու կողմերը կապ ունեն զինծառայողների արտադատական մահապատիժների հետ։

Առաքելության զեկույցը տվյալներ է պարունակում առնվազն 25 ռուսաստանցի և 15 ուկրաինացի ռազմագերիների սպանության վերաբերյալ։

«Կսկսեմ ռուսաստանցի զինվորականներից, որոնք գերության մեջ են Ուկրաինայում։ Մենք խորապես մտահոգված ենք մեր կողմից գրանցված մինչև 25 ռուսաստանցի ռազմագերու ու այն անձանց կամայական մահապատիժներով, որոնք դադարեցրել էին մասնակցությունը ռազմական գործողություններին։ Դրանք իրականացվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Հաճախ դա տեղի է ունեցել մարտի դաշտում՝ գերության վերցնելուց անմիջապես հետո»,- Կիևում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգները։

Այդուհանդերձ, նա ազդարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները հինգ դեպքի մասով հետաքննություն են սկսել, ինչը ներառում է 22 զոհի։ «Մենք չունենք որևէ տվյալ որևէ դատական վարույթի վերաբերյալ»,- նշել է նա։

Զեկույցի պատրաստման ժամանակ առաքելության մասնակիցները զրուցել են ռուսաստանցի 229 ռազմագերու հետ։ Բոգների խոսքով՝ նրանց գրեթե կեսը պատմել են գերության մեջ դաժան վերաբերմունքի մասին։

«Մենք նաև խորապես մտահոգված են ուկրաինացի 15 ռազմագերու մահապատժի փաստով՝ ՌԴ զինված ուժերի կողմից գերեվարումից հետո»,- հայտարարել է Բոգները՝ նշելով, որ 11 դեպքում մահապատիժն իրականացվել է վագներականների կողմից։

Հարցված 203 ուկրաինացի ռազմագերիների 67 %-ը ռուսական գերության մեջ է ընկել այն բանից հետո, երբ հրամանատարները պայմանավորվել են գերության վերաբերյալ։ Ըստ ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի՝ ուկրաինացի ռազմագերիների մեծամասնությունը, որոնք մարտի ժամանակ գերի են ընկել, ռուսաստանցի զինվորականների և Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից ենթարկվել են կտտանքների և դաժան վերաբերմունքի։

Նա որևէ դեպք չի նշել ռուսական կողմից ուկրաինացի ռազմագերիների մահապատժի հետաքննության վերաբերյալ։

Լուսանկարը՝ AP Photo/Felipe Dana

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter