HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան դեռևս չի կարող սկսել հակահարձակումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը դեռևս չեն կարող սկսել հակահարձակումը, որը պլանավորված է այս տարվա գարնանը։ Այդ մասին նա հայտարարել է ճապոնական Yomiuri պարբերականին տված հարցազրույցում։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ դրա համար երկրին անհրաժեշտ է զենքի լրացուցիչ աջակցություն, մասնավորապես, ծանր սպառազինություն ու կործանիչներ։

Պարբերականը նշում է, որ Ուկրաինայի նախագահը խոստովանել է, որ երկրի արևելքում իրավիճակը բարդ է»՝ կրկնելով, որ պատճառը զինամթերքի պակասն է։ «Սպասում ենք սպառազինություն մեր գործընկերներից»,- ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը՝ հավելելով, որ ռուսական զինված ուժերն ամեն օր կիրառում են երեք անգամ ավելի շատ զինամթերք, քան ուկրաինացիները։

«Մենք դեռևս չենք կարող սկսել։ Մենք չենք կարող նրանց այդպես ուղարկել այնտեղ»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։ Ըստ պարբերականի՝ Զելենսկին օգնություն է խնդրել նաև Ճապոնիայից ու ընդգծել G7-ում նախագահող այդ երկրի դերը։ 

Ավելի վաղ, Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել էր, որ Ուկրաինան նախապատրաստում է հզոր հակահարձակում, որը «շոկի կենթարկի ողջ աշխարհին»։ Նրա հատուկ խորհրդական, ամերիկացի Դեն Ռայսը նշել էր, որ ամեն ամիս Ռուսաստանն Ուկրաինայում կորցնում է 25 հազար զինվորական, իսկ վիրավորների թիվը երեք անգամ ավելի շատ է։

Լուսանկարը՝ John Moore/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter