HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Որոշ տվյալներով՝ Իսրայելում բողոքի ցույցի է դուրս եկել 630 000 մարդ

Շաբաթ օրը երեկոյան Իսրայելում ընդդիմության բողոքի ցույցի մասնակիցների ընդհանուր թիվը, ըստ կազմակերպիչների, հասել է 630 000-ի։ Այդ մասին հայտնել է The Times of Israel թերթը։ 

Նրանց տվյալներով՝ միայն Թել Ավիվում բողոքի ցույցին մասնակցել է 300 000 մարդ։ 

Իր հերթին Crowd Solutions մասնավոր ընկերությունը, որի տվյալները ներկայացրել է Իսրայելի հեռուստատեսության 13-րդ ալիքը, երկրի ողջ տարածքում բողոքի ցույցերի մասնակիցների ընդհանուր թվաքանակը գնահատել է 300 000 մարդ, որից Թել Ավիվում բողոքի ցույցի է դուրս եկել 221 000-ը։

Ցուցարարները դեմ են հանդես գալիս Բենյամին Նեթանյահուի կառավարության քաղաքականությանն ու նրա առաջ քաշած դատական բարեփոխումների նախագծին։ Ընդդիմությունը կարծում է, որ բարեփոխումները միտված են պետության ժողովրդավարական հիմքերի խարխլմանը։ Իսրայելի վարչապետը պնդում է, որ այն կվերացնի հօգուտ դատական իշխանության լիազորությունների գերազանցումը և երկրի քաղաքական համակարգը կդարձնի առավել ժողովրդավարական:

Նեթանյահուն ու նրա կառավարությունը մտադիր են սահմանափակել օրենքների և կառավարության որոշումների նկատմամբ Բարձրագույն դատարանի լիազորությունները։ Բացի այդ, նոր օրենքները կառավարությանը հնարավորություն կտան վերահսկել դատավորների ընտրությունը։ 

Արդեն մի քանի շաբաթ շարունակ Իսրայելում զանգվածային բողոքի ցույցեր են։ Մարտի 11-ին տեղի ունեցած բողոքի ցույցին, ըստ կազմակերպիչների, մասնակցել էր շուրջ կես միլիոն մարդ։ Դրանից մեկ շաբաթ առաջ էլ Իսրայելի տարբեր քաղաքներում փողոց էր դուրս եկել շուրջ 400 000 մարդ։ 

Լուսանկարը՝ AP Photo/Ariel Schalit

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter