Սահնօձերն ու գյուրզան վնասազերծվել են
Հունիսի 11-ին ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբն ու հատուկ մասնագետը: Մասնագետը, տարածքն ուսումնասիրելով, հայտնաբերել է 2 սահնօձ և տեղափոխել անվտանգ վայր:
Նույն օրը ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Երևանի Ղափանցյան 5/13 տան մոտ: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբն ու հատուկ մասնագետը: Մասնագետը, ուսումնասիրելով տարածքը, հայտնաբերել է գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ վայր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել